Ոչ ոք չի համարձակվի իրանցիների Կասպից ծովից նույնիսկ մի կաթիլ խլել. Զարիֆ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նորվեգիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ քանի դեռ նա ողջ է. «ոչ ոք չի համարձակվի իրանցիների Կասպից ծովից նույնիսկ մի կաթիլ խլել»: Այս մասին հայտնում է Regnum գործակալությունը: 

Նախարարը նշել է, որ Իրանը պատերազմ և պատժամիջոցներ վերապրած երկիր է, որին վերջին 40 տարվա ընթացքում չի աջակցել ոչ մի օտարերկրյա պետություն: Նրա խոսքով՝ իրանցիները հաստատակամորեն պաշտպանում են իրենց անկախությունն ու ամբողջականությունը, այդ պատճառով ոչ ոք չի համարձակվում հավակնել իրանական ցամաքային և ծովային տարածքին, այդ թվում՝ Կասպից ծովի նրա օրինական հատվածին:

Խոսելով Իրանի քաղաքական անկախության մասին՝ արտգործնախարարը նշել է, որ «իրանցիները միջազգային հարաբերություններում խնամակալի կարիք չունեն», նրանք կրթված են և կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել և գործել:

Քաղաքականություն