ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 12 երկրներից պարաշյուտիստներ Ուկրաինայի երկնքում ազգային խորհրդանիշն են պատկերել

Ուկրաինայի Խարկով քաղաքի երկնքում 12 երկրներից պարաշյուտիստներ երկրի ազգային դրոշի վրա առկա «եռատամն» են պատկերել, հայտնում է korrespondent.net-ը՝ Խարկովի աերոակումբին հղումով:

Ուկրաինայի ազգային խորհրդանիշը պատկերվել է երկրի անկախության տոնին (նշվում է օգոստոսի 24-ին) ընդառաջ, Խարկով քաղաքի և երկրի ազգային դրոշի օրվա առթիվ (նշվում է օգոստոսի 23-ին):

Ազգային խորհրդանիշը պատկերվել է «Կորոտիչ» աերոդրոմում:  

Եռատամի պատկերմանն ուկրաինացի պարաշյուտիստներից բացի մասնակցել են նաև Ավստրալիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Սլովակիայից և այլ երկրներից պարաշյուտիստներ:

 

Քաղաքականություն

Պատահարներ