Վալերի Օսիպյանը «Մալաթիա մոլ»-ի տարածքում է․ «Տեսա ծավալը մեծ է, հարկ համարեցի այստեղ գտնվել»

Երևանում «Մալաթիա մոլ»-ի տարածքում խոշոր հրդեհի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ «Աշխատասենյակում տեսա, որ հրդեհի ծավալը մեծ է, տարածվում է, շատ ժողովուրդ կա հավաքված, հարկ համարեցի այստեղ գտնվել, գնահատել իրավիճակը»,-լրագրողների հետ զրույցում ասաց  ոստիկանապետը՝ նշելով, որ մինչև կրակը չմարեն, հնարավոր չի լինի հրդեհի բռնկման պատճառների և հասցրած վնասի մասին որևէ գնահատական հնչեցնել: 
 Նշենք, որ դեպքի վայրում է «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, գործարար Սամվել Ալեքսանյանը: Նա, ըստ էության, ղեկավարում է հրդեհաշիջման աշխատանքները. Նրա հրահանգով եւս մեկ ջրի մեքենա եկավ օգնելու հրշեջներին:

Քաղաքականություն

Պատահարներ