Վայոց ձորում մեքենան գլորվել է ձորը. կա 3 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:15-ին սահմաններում, Jeep Grand Cherokee մակնիշի 17 ԼՍ 177 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18 կմ հատվածում, Քարագլուխ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր մի քանի պտույտ գլորվելով`հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է, որոնց դիերը ձորից դուրս են բերել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները՝ հատուկ ճոպանների միջոցով, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Քաղաքականություն

Պատահարներ