Ոչ ֆորմալ պայմաններում քննարկվել է ՀՀ ռազմավարական տեսլականը. կառավարությունը Ծաղկաձորում է

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն Ինստագրամի իր էջում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ լուսանկար է հրապարակել ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաների Ծաղկաձորում անցկացված քննարկումից:

 

Լուսանկար է հրապարակել նաև «Աշխատանքային շաբաթ»-ը գրառումով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Այսօր Ծաղկաձորում հայտարարվեց նաև «Քայլ դեպի տուն» ծրագրի ավարտը, որի ընթացքում ծրագրի մասնակիցներին հանդիպեց և ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հայտնեց, որ Ծաղկաձորում Կառավարության անդմաների ոչ ֆորմալ քննարկում է տեղի ուենցել ռազմավարական ծրագրի հայեցակարգի վերաբերյալ:

 

«Սա, ըստ էության, այսօր կառավարության անդամների աշխատանքային օրվա շատ տրամաբանական ավարտն է, որովհետև այսօր կառավարությունը ոչ ֆորմալ պայմաններում քննարկում էր Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականը։ Մենք մի քանի որոշումներ կայացրեցինք, և ես ուզում եմ այդ որոշումներից ընդամենը մեկի, այդ որոշման, այսպես ասած, կուլմինացիայի մասին խոսել։

 

Երբ մտածում էինք, թե մենք, մեր երկիրը, մեր ժողովուրդը ինչ կարգախոսով պետք է առաջնորդվենք առաջիկա տարիներին, քննարկումների արդյունքում, ի վերջո, ընդունեցինք, որ Հայաստանի և հայ ժողովրդի առաջիկա կարգախոսը պետք է լինի հետևյալը` Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»,- ասաց Փաշինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ