Ինչ չափի ԱԻՆ ստեղծել եք, այդքան էլ կա. չլինի՞ ամերիկյան բյուջեն են թողել մեզ՝ հրդեհաշիջող ուղղաթիռներով ու ինքնաթիռներով. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Շատ ցավալի է, որ Սամվել Ալեքսանյանի օբյեկտում հրդեհ է բռնկվել ու վնասների չափերը մեծ են։ Բայց, նման բաներ կառուցելուց հակահրդեհային բոլոր կանոնները պահպանո՞ւմ է, հետևո՞ւմ է, թե դրա վրա խնայում են։ Ի վերջո, նման հսկայական կառույցներ նա ունի ոչ միայն Մալաթիայում։ Սա ասում եմ, եթե մուննաթ եկած չլիներ, որ ավելի շատ ԱԻՆ-ից մարդ չի եկել, ու ինքն էլ աշխատակիցներին է կյանքերը վտանգելով մտցրել շենք։ Ինչ չափի ԱԻՆ ստեղծել եք, այդքան էլ կա, ինչի՞ է զարմանում։ Չլինի՞ ամերիկյան բյուջեն են թողել մեզ՝ հրդեհաշիջող ուղղաթիռներով ու ինքնաթիռներով, մենք էլ չգիտենք․․․»:

Քաղաքականություն

Պատահարներ