Սամվել Բալասանյանը Գյումրու օրվա առիթով ոսկե հուշամեդալներ հանձնեց

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սեվադան եւ ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Հենրիկ Նազարյանը պարգեւատրվեցին Գյումրի համայնքիի ոսկե հուշամեդալով:

Հուշամեդալները նրանց հանձնեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Քաղաքապետ Բալասանյանը նաեւ առաջարկեց ավագանու նիստում քննարկել Արկադի Տեր-Թադեւոսյանին (Կոմանդոս) եւ Ռոբերտ Մերգերյանին Գյումրին քաղաքի պատվավոր քաղաքացիների կոչում տալու հարցը, ինչն արժանացավ բուռն ծափահարությունների ներկաների կողմից:

Նշենք, որ այսօր Գյումրին տոնում է քաղաքի օրը: Տոնակատարությունը կրում է «Վարպետների քաղաք» խորագիրը։ Քաղաքի տոնակատարությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ եւ դուստրերի հետ։ Գյումրիում են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ: Հյուրեր են եկել նաեւ տարբեր երկրներից:

Քաղաքականություն

Պատահարներ