Լևոն Ջուլֆալակյանը կհայտարարի հրաժարականի մասին. mamul.am

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, oլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական կտա։ Նա պաշտոնապես այդ մասին կհայտարարի վաղը՝ մամուլի ասուլիսի ընթացքում։ Այս մասին տեղեկանում ենք mamul.am-ից: 
Լրատվականը նշում է, որ  Լևոն Ջուլֆալակյանը կնշի այն պատճառները, որոնք ստիպում են իրեն հրաժարական տալ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

Քաղաքականություն