Բրազիլիայի դեսպաններին հետ են կանչել արձակուրդից Ամազոնիայի հրդեհների պատճառով

Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի  արձակուրդից հետ է կանչել Եվրոպայի  և G7-ի երկրների  նախարարներին, որպեսզի համակարգվի դիվանագիտական պատասխանը  Ամազոնիայի տարածաշրջանում  անտառային հրդեհների կապակցությամբ մյուս երկրներում տիրող անհանգստությանը։  Այս մասին հաղորդում է Рейтер -ը։ 

 

ԱԳՆ-ն  մի քանի դեսպանների արգելել է  արձակուրդ գնալ  երկրի հասցեին համաշխարհային քննադատության ֆոնին: 

Գործակալության տվյալով՝ որոշումն ընդունել է Բրազիլիայի ԱԳ նախարարության ղեկավար Էռնեստ Արաուժուն՝ պետության ղեկավար Ժայիր Բոլսոնարուի հետ կայացած արտակարգ հանդիպումից հետո:

 

Հիշեցնենք, որ Ամազոնիայի անտառներում ուժգին հրդեհները շարունակվում են մի քանի շաբաթ: 

Քաղաքականություն

Պատահարներ