Ավտոճանապարհին տուժած 15-ամյա աղջիկը գիտակցության է եկել

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել Վայոց Ձորի մարզում օրերս տեղի ունեցած վթարից տուժած աղջկա առողջական վիճակի մասին: «Օրերս խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Վարորդը, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում, Քարագլուխ գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր մի քանի պտույտ գլորվելով` հայտնվել էր ձորում։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Տուժածներից 15-ամյա աղջիկը ավելի ուշ անգիտակից վիճակում ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա մոտ առկա է թոքերի սալջարդ, որովայնի սալջարդ, կոնքի ողերի կոտրվածքներ։ Աղջիկն արդեն գիտակցության է եկել, նկատվում է դրական տեղաշարժ»,- գրել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ