Երևանի «Ռոսիա» կինոթատրոնի շենքը սովետական ​​մոդեռնիզմի 10 տպավորիչ շենքերի ցանկում է

Ռուսական RBC պարբերականը հրապարակել է սովետական մոդեռնիզմի 10 տպավորիչ շենքերի ցանկ:

 Ցանկում տեղ է գտել նաև Երևանի «Ռոսիա» կինոթատրոնի շենքը:

«1980-ականներին կինոթատրոնն ամենամեծն էր Հայաստանում: Բացի այդ, այստեղ աշխատում էին ցուցասրահներ, պարային սրահներ և սրճարան: Թափանցիկ առաստաղը հնարավորություն էր տալիս դիտել աստղազարդ երկինքը: ԽՍՀՄ փլուզումից հետո կինոթատրոնի շենքը  դատարկվեց. 1990-ականներին այստեղ տեղակայված էին առևտրի տաղավարներ, իսկ 2000-ականների կեսերին նախատեսում էին քանդել կինթոթատրոնի շենքը: 2010-ականների սկզբին շենքի մի մասը վերակառուցվեց և այժմ այստեղ առևտրի կենտրոն է», - գրում է RBC-ն:

Ցանկում ներկայացված են նաև մի շարք շինություններ, որոնք տեղակայված են Վրաստանում, Ադրբեջանում,Մոլդովայում, Ղրղզստանում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում:

Քաղաքականություն

Պատահարներ