Երկիր մոլորակի «թոքերն» այրվում են. Դի Կապրիոն 5 մլն դոլար կտրամադրի Ամազոնի հրդեհները մարելու համար

Earth Alliance բնապահպանական խումբը, որի հիմնադիրներից մեկը  հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն է, անցյալ շաբաթ հայտարարել է, որ 5 մլն դոլար կտրամադրի Ամազոնի անտառային հրդեհները մարելու համար: Դերասանը դրամական աջակցության մասին հայտնել է Instagram-ի իր էջում:

 

«Երկիր մոլորակի «թոքերն» այրվում են: Բրազիլիայի Ամազոնի անտառները՝ 1 մլն բնիկ ժողովրդի և 3 միլիոն կենդանատեսակների և բուսատեսակների «տունը», ուղիղ երկու շաբաթ է՝ այրվում է»,- գրել է դերասանը:

Քաղաքականություն