Իշխանությունները չեն վերահսկում մեդիադաշտը. Սամվել Մարտիրոսյան

Եթե նախկինում միայն նախընտարական շրջանում էր լրահոսը խիստ քաղաքական, ապա վերջին շրջանում քաղաքական լրահոսն անընդհատ է: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի  դիտարկմամբ այսօր տեղեկատվական հոսքերն ավելի շատ են, քան դրանց սպառումը:

 

Հեղափոխական Հայաստանում քաղաքական և հասարակական քննարկումների հիմնական հարթակը դարձավ ֆեյսբուքը: Այդ ընթացքում Ֆեյսբուք 200.000-ի ներհոսք եղավ: Ինչ-որ պահի 1,5 մլն էր հասնում ֆեյսբուքայն ակտիվ օգտատերերի քանակը: Բայց արդեն երկար ամիսներ է ֆեյսբուքը չի աճում Հայաստանում, նույնիսկ նստվածք է տալիս՝ նվազման միտում կա: Հիմա արդեն ակտիվ օգտատերեը մոտ 1մլն 200 հազար են»:

 

Մեդիափորձագետը նշեց, որ դա հիմնականում երիտաարդության հաշվին է, քանի որ մեծ թվով երիտասարդներ ֆեյսբուքից արտագաղթում են ավելի քիչ քաղաքականացված հարթակներ: Սամվել Մարտիրոսյանը նաև նշեց, որ մեդիադաշտը դադարել է լինել վերահսկելի իշխանությունների կողմից, որի հետևանքով ձևավորվել են անկառավարելի կառավարական հոսքեր: Իսկ դա բերում է նրան, որ քաղքական ուժերը ստիպված են հենց մեդիադաշտում իրար դեմ պատերազմ վարել :


 

Քաղաքականություն