Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական տվեց. պատճառները

Վերջին ամիսների ընթացքում տարաձայնություններ կան հավաքականում, որոշ մարզիկներ ցանկանում են, որ գլխավոր մարզիչը աշխատի իրենց թելադրանքով, որ ուսումնամարզական պլանը կազմվի իրենց ցանկությամբ, մրցումների մասնակցության վայրը, մասնակիցների կազմը ևս ընտրվի իրենց ցանկությամբ: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը` անդրադառնալով իր հրաժարականի պատճառներին: 

 

 

Ջուլֆալակյանի խոսքով`  վերադաս կառույցների ղեկավարները կողմ չեն եղել իր որոշմանը, սակայն ինքը համոզված է՝ իր որոշումը ճիշտ է: 

 

«Կարճ ասած՝ կազմակերպվում է դավադրություն, պատճառն ինչ-որ տեղ հասկանալի է, ինչ-որ տեղ անհասկանալի, բայց փաստը մնում է փաստ, իմ բնավորության անձնավորությունը չի կարող շարունակել աշխատանքը»,- ասաց նա:

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ