Թուրքիայում տուժած 12-ամյա ռուս աղջկան հայրենիք չեն վերադարձնի

 Թուրքիայի Բոդրում շրջանում տուժած ռուս աղջկան հայրենիք չեն վերադարձնի։ Այս մասին հայտնում է ren.tv-ն: 

 

 Լրատվականը նշում է, որ երեխայի ծնողները հրաժարվել են տեղափոխել նրան` վատառողջության պատճառով։ Նշենք, որ տուժածի մոտ տենդ է սկսվել։ 

 

Սանկտ Պետերբուրգի առաջին մանկական քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Միխայիլ Ռուսակն էլ  նշել է, որ երեխայի առողջական վիճակից ելնելով այս պահին նրա տեղափոխումը ռիսկային է։

 


Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Բոդրումում 12-ամյա ռուս աղջիկը հայտնվել է լողավազանի խողովակի մեջ: Երեխան 4 անգամ կլինիկական մահ է տարել: 

Քաղաքականություն

Պատահարներ