Լևոն Արոնյանի և Դինգ Լի Ժենի մրցախաղը ավարտվել է ոչ-ոքի

Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտին է մոտենում Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարը:  Նախավերջին՝  10 -րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է առաջատարներից Դինգ Լի Ժենի հետ: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի:

 

Մյուս պարտիաներից երկուսն են ավարտվել հաղթանակով:

 

Մագնուս Կարլսենը պարտության է մատնել Ուեսլի Սոին, իսկ Վաշյե-Լագրավը` Յան Նեպոմնյաշչիին:

 

Արոնյանը մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Ուեսլի Սոի հետ կիսում է վերջին երկու տեղերը: Վերջին տուրում այս երկու շախմատիստները կխաղան միմյանց հետ:

Արոնյանը հանդես կգա սև խաղաքարերով:


 

Քաղաքականություն