Ադրբեջանն ու Թուրքիան անցկացնելու են հերթական համատեղ զորավարժությունը

Սեպտեմբերին անցկացվելու է ադրբեջանա-թուրքական հերթական զորավարժությունը:

Վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը՝ contact.az-ը հայտնում է, որ սեպտեմբերի 2-16-ը կանցկացվեն Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈՒ համատեղ տակտիկական զորավարժություններ: «TurAz Qartalı-2019» զորավարժություններին կմասնակցի 30 միավոր ռազմական տեխնիկա՝ ՄիԳ-29, F-16, Սու-25, P-235 Kasa օդանավեր, ինչպես նաև Մի-35, Մի-17, Sikorsky UH-70, CH-47 Chinook և ATAK/AH-1W ուղղաթիռներ:

Զորավարժությունների ընթացքում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի, Թուրքիայի ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի և ցամաքային զորքերի համատեղ գործողությունների պլանավորման, որոնողա-փրկարարական միջոցառումների, օդից հարված հասցնելու միոցով ցամաքային թիրախների ոչնչացման և այլ առաջադրանքներ կկատարվեն:

Քաղաքականություն

Պատահարներ