ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաբխային ժայթքում Ստրոմբոլի կղզում. տեղացիներն եւ զբոսաշրջիկները վախեցած են

Սիցիլիայի մերձակայքում գտնվող Ստրոմբոլի կղզում  հրաբխային ժայթքում է տեղի ունեցել, որի պատճառով կղզու բնակիչներն ու այնտեղ հանգստացող զբոսաշրջիկները վախեցի ստիպված են եղել թաքնվել եկեղեցիներից մեկում: Բարեբախտաբար լուրջ ավերածություններ կամ տուժածներ չկան: Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով՝ ժայթքումն անչափ ուժգին է եղել:

 

Նշենք, որ Ստրոմբոլիի 900-մետրանոց հրաբուխը զբոսաշրջային զբոսանքների հայտնի վայր է: Հանգստացողները բարձրանում են գագաթ եւ նայում խառնարանին՝ անտեսելով այն, որ հրաբուխը համարվում է մոլորակում ամենաակտիվներից մեկը: 

Քաղաքականություն