«Դորիան» փոթորիկը սպառնում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգին

ԱՄՆ Ֆլորիդա նահանգին սպառնում է «Դորիան» փոթորիկը: Միացյալ Նահանգների փոթորիկների ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ «Դորիան» փոթորիկը ստացել է վտանգավորության 4-րդ աստիճանը: Այս մասին հայտնել է BBC-ն: 

Նահանգում շարունակվում են նախապատրաստական աշխատանքները: Ֆոլորիդայում հայտարարվել է արտակարգ դրություն: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «Դորիան» փոթորիկը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ուժեղագույններից մեկը: Այն իր հզորությամբ կարող է գերազանցել նույնիսկ 1992 թ-ի ավերիչ «Էնդրյու» մրրիկին: Օդերևութաբանների փոխանցմամբ՝ Ատլանտյան օվկիանոսում ձևավորված փոթորիկը կհասնի Ֆլորիդա երկուշաբթի: 

Քաղաքականություն

Պատահարներ