Ռոբերտ Քենեդուն սպանած տղամարդուն բանտում դանակահարել են

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, սենատոր Ռոբերտ Քենեդուն սպանելու համար Կալիֆոռնիայի բանտերից մեկում ցմահ պատիժ կրող 75-ամյա Սերհան Սերհանը դանակահարվել է: Այս մասին հայտնում է TMZ-ը: 

Սերհանը վիրավորում է ստացել բանտի բակում: Նրան հայտնաբերել են բանտապահները: Կալանավորին շտապ տեղափոխել են հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է կայուն: 

Նշենք, որ սկզբում Սերհան Սերհանը մահապատժի էր դատապարտվել, սակայն ավելի ուշ դատավճիռը փոխվել էր ցմահ բանտարկության:

Քաղաքականություն

Պատահարներ