Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը սպառվել են

Եվրո-2020-ի որակավորման փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը սպառվել են: 

 

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: 

 

«Հայաստան - Իտալիա» հանդիպման տոմսերն արդեն սպառվել են:

 

 Իտալիայի դեմ խաղում մենք ակնկալում ենք լեփ-լեցուն մարզադաշտ:  Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հավատարիմ երկրպագուներին՝ այս անչափ կարևոր խաղին ընդառաջ: Խնդրում ենք գալ մարզադաշտ խաղից առնվազն մեկ ժամ առաջ՝ անցանկալի կուտակումներից խուսափելու համար»,- ասված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

 

Հայաստան-Իտալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին: 

Քաղաքականություն

Պատահարներ