Մխիթարյանը տեղափոխվում է իտալական «Ռոմա»

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է իտալական «Ռոմա» ակումբ։ Այս մասին հայտնել է  SkySport լրատվական կայքը։

 

«Հենրիխ Մխիթարյանն այս առավոտ մեկնում  է Հռոմ՝ «Արսենալից» «Ռոմա» տեղափոխության գործարքն ավարտին հասցնելու համար», – գրել է կայքի խմբագիրը։

 

Մխիթարյանի տեղափոխությանը հավանություն է տվել իտալական ակումբի գլխավոր մարզիչը, և «Ռոմայի» ղեկավարությունը որոշել է 1 տարվա պայմանագիր կնքել Հայաստանի հավաքականի ավագի հետ։

Քաղաքականություն

Պատահարներ