Նարեկ Մանուկյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 

 

Այս մասին հայտնում է  Sputnik Արմենիա-ն։

 

«Ուրբաթ օրն ենք իմացել այդ մասին, սակայն պատճառների մասին մեզ ոչինչ չեն ասել։ Հենց հիմա ժողով է մեզ մոտ։ Ասել են` հիմա էլ կներկայացնեն նաև նոր տնօրենին»,–հայտնեցին Ուռուցքաբանության ազգային կենտրոնից։

 

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը  մանրամասնել է, որ մի քանի օր է` կենտրոնը պետգույքի կառավարման կոմիտեից անցել է Առողջապահության նախարարության ենթակայության տակ։

 

«Նախարարությունն իր լիազորությունների սահմաններում կենտրոնում կատարում է փոփոխություններ, այդ թվում` կադրային։ Նախարարի հրամանով` Տանանյանն ազատվել է աշխատանքից, իսկ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուռուցքաբան Նարեկ Մանուկյանը»,– ասել է նա։

 

Նշենք, որ Արմեն Տանանյանն Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից: Մինչ այդ` 2007թ–ից, նա հիվանդանոցի տնօրենի տեղակալն էր։ Նա եղել է նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբանը։

 

Հիշեցնենք, որ պետական առողջապահական գործակալությունը դեռ ապրիլ ամսին էր հայտնել, որ ավարտել է ստուգումները Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Այնտեղ 43 միլիոն դրամի խախտումներ էին հայտնաբերվել։

Քաղաքականություն

Պատահարներ