Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ հավաքված են «Ամոթ է» շարժման ներկայացուցիչները, տեղի է ունեցել բախում: Շարժման կազմակերպիչները բողոքում էին նորանշանակ վարչապետի նշանակման դեմ, հայտնում է 1tv.ge-ն: 

Այսօր առավոտյան «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին կառավարության կազմում նոև նշանակումներ ու տեղափոխություն էր կատարել: Վարչապետի պաշտոնում նա խորհրդարանականներին ներկայացրել է ՆԳՆ Գիորգի Գախարիային, ում խորհրդարանական ընդդիմադիր թևը դիմավորել է սուլոցներով: Խորհրդարանի խոսնակը ստիպված է եղել դուրս է հրավիրել նրանց խորհրդարանից: 

Արդեն դրսում ընդդիմության ակտիվիստներն ու «Ամոթ է» շարժման առաջնորդները փակել էին  խորհրդարանի մուտքի բոլոր դռները: Քիչ անց, սակայն, ոստիկաններին հաջողվել էր բացել է մուտքի դռները` ցուցարարներին ստիպելով տեղափոխվել  խորհրդարանի հետին մուտքի մոտ: 

Խորհրդարանի մուտքի մոտ պատգամավորներ Լելա Քեբուրիան, Խաթունա Գոգորիշվիլին և Էլենա Խոշտարիան փորձել են շենքից դուրս անցկացվող ցույցի կազմակերպիչներից մի քանիսին մտցնել խորհրդարանի շենք: 

Ոստիկանությունը և պետական պաշտպանության ծառայության աշխատակիցները ցույցի կազմակերպիչներին հնարավորություն չեն տվել մուտք գործել շենք: 
 

Քաղաքականություն