Հզոր պայթյուն Բելգիայում. 3 շինություն է փլուզվել

Բելգիայի Անտվերպեն քաղաքի բնակելի թաղամասերից մեկում տեղի ունեցած հզոր պայթյունի պատճառով 3 ցածրահարկ շինություն է փլուզվել։ Փրկարարներին արդեն հաջողվել է մեկ մարդու դուրս բերել փլատակներից։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ հայտնի չէ, թե որքան մարդ է եղել շինություններում փլուզման պահին։

Նախնական վարկածների համաձայն` պայթյունի պատճառը եղել է կա՛մ գազի արտահոսքը, կա՛մ տներից մեկում իրականացված աշխատանքը։ Ահաբեկչության վարկածը դեռ չի քննարկվում։

Քաղաքականություն

Պատահարներ