Հայտնի է ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը` Նուր-Սուլթանում կայանալիք աշխարհի առաջնության համար

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարեց թիմի կազմը սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք աշխարհի առաջնության համար։

 

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են`

 

Արսեն Հարությունյանը (57 կգ)

Վազգեն Թևանյանը (65 կգ)

Վարուժան Կաջոյանը (74 կգ)

Գրիգոր Գրիգորյանը (79 կգ)

Հովհաննես Մխիթարյանը (86 կգ)

Լևան Բերիանիձեն (125 կգ)

 

Հիշեցնենք, որ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է լինելու Տոկիո-2020-ի համար։

Քաղաքականություն

Պատահարներ