Ռուսաստանն ու Ուկրաինան ձերբակալված անձանց փոխանակում իրականացրեցին

Ռուսաստանն ու Ուկրաինան ավարտել են ձերբակալված անձանց փոխանակումը 35-ը 35-ի դիմաց սկզբունքով: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Ուկրաինական Ան-148 ինքնաթիռն վայրէջք էր կատարել Կիևի օդանավակայանում: Իր հերթին ռուսական Տու-204 ինքնաթիռը վայրէջք էր կատարել Մոսկվայում: Մոսկվա են մեկնել ՌԻԱ Նովոստի Ուկրաինա կայքի ղեկավար Կիրիլ Վիշինսկին, որին ուկրաինական դատարանն ազատ է արձակել կալանքից, ինչպես նաև Մոսկվայի և Կիևի պայմանավորվածությունների շրջանակում Ուկրաինայում ազատ արձակված անձինք։

Ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Մոսկվայից Ուկրաինա ուղևորված ինքնաթիռը, որում Ուկրաինայի քաղաքացիներ են եղել, վայրէջք է կատարել «Բորիսպոլում»։ Նրանց դիմավորել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ռուսաստանն ու Ուկրաինան ամառվա վերջին սկսել էին աշխատանք տանել դատապարտված և ձերբակալված անձանց միաժամանակ ազատ արձակելու հարցի ուղղությամբ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքացիներին միաժամանակ ազատ արձակելու հարցը կլուծվի մոտ ապագայում։

Ուկրաինան եւ Ռուսաստանը «35-ը՝ 35-ի դիմաց» ձեւաչափով գերիների փոխանակում են կատարել, ասել է Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային:

Նա նշել է, որ փոխանակման տեխնիկական հարցերի լուծումը «բավականին բարդ» է եղել, քանի որ քաղաքացիների կեսից ավելին անձը հաստատող փաստաթղթեր չի ունեցել:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ