Հայաստանի լրագրողները կմասնակցեն Լիտվայի ֆուտբոլային մրցաշարին

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 13-ից 15-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում հերթական անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին, փոխանցում է Mediamax.am-ը:

 

Միջոցառմանը, որն անցկացվելու է 15-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 11 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լիտվայից, Լատվիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Մոլդովայից եւ Ղազախստանից։ Բոլոր թիմերը կմրցեն միմյանց դեմ, մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ 10-ական հանդիպում կանցկացնի։ Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։

Քաղաքականություն

Պատահարներ