ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալը այսուհետ Հարութ Ակլունցն է

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Նելլի Հարությունյանը ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: 

 

Այս մասին հայտնեցին ՀՀ փաստաբանների պալատից, Նելլի Հարությունյանը ազատման դիմումը ներկայացրել է լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցելու ծանրաբեռնվածությամբ պայմանավորված:

 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ Նելլի Հարությունյանը պարգևատրել է պատվոգրով՝ ՀՀ փաստաբանների պալատում կատարած անբասիր և բարեխիղճ աշխատանքի և փաստաբանական ինստիտուտի զարգացման հարցում ներդրած ավանդի համար:

 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հրամանով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ է նշանակվել փաստաբան Հարութ Ակլունցը:  

 

ՓՊ նախագահի տեղակալի ընդհանուր գործառույթներն են՝

 

Համակարգում է Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի վերահսկողական աշխատանքները.

 

Վերահսկում է իրականացնում կարգապահական գործերով Փաստաբանների պալատի խորհրդի որոշումների կատարման և պրակտիկայի ամփոփման նկատմամբ.

 

Համակարգում է Փաստաբանների պալատի ժամանակավոր կամ մշտական այլհանձնախմբերի, հանձնաժողովների, ակումբների, աշխատանքային խմբերի կամ այլ առույցների աշխատանքները:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ