Ի՞նչ բաղադրություն ունեն շիրակցի կնոջ «բյուրեղյա» արցունքները

Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում ապրող երիտասարդ կնոջ աչքերից բյուրեղներ են թափվում:

 

Առողջապահության փոխնախարարը դրանցից նմուշներ է ուղարկել հետազոտման: Դրանից անցել է երկու շաբաթ:

 

ՀՀ առողջապահության նախարարությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրել են, որ նախնական տվյալներով՝ դրանք ապակյա բյուրեղներ հիշեցնող զանգված են, բայց որպեսզի հիմնական բաղադրությունը ճշտվի՝ դրա համար ինչ-որ լրացուցիչ հետազոտություն պետք է անցկացվի, իսկ այդպիսի հնարավորություն ունեցող լաբորատորիա Հայաստանում կա՞, թե՞ ոչ, պարզ չէ:

 

Հարցին՝ արդյո՞ք այս երևույթը վտանգավոր է առողջության համար, նախարարությունից հորդորեցին ճշտել ակնաբույժից:


 

Քաղաքականություն

Պատահարներ