Ջենիֆեր Լոպեսին հալածել են կենդանասերները

Տորոնտոյում ամենամյա կինոփառատոնի շրջանակներում, որն անց է կացվում սեպտեմբերի 5-15-ը, տեղի է ունեցել «Մերկապարուհիներ» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերերից մեկը կատարում է Ջենիֆեր Լոպեսը:

 

 50-ամյա դերասանուհին կարմիր գորգին հայտնվել է շքեղ դեղին զգեստով, որը խորը լանջաբացվածք ունի: Նրա ձեռքին դոլարների տրցակի տեսքով պայուսակ էր:

 

Սակայն նրա ազդեցիկ կերպարը մթագնեց կենդանիների պաշտպանների՝ նախապես ծրագրված ակցիան։ Ակտիվիստները տհաճ բառեր էին բղավում եւ պաստառներ ցուցադրում՝ Լոպեսին կոչ անելով հրաժարվել բնական մորթի կրելուց։  Ջեյ Լոն սիրում է կաշվե եւ մորթյա իրեր եւ հաճախ է թիկնոցներով կամ կիսամուշտակներով հայտնվում հանրության շրջանում։ 

 

Սակայն դերասանուհին ցույց չի տվել, թե ակտիվիստների ակցիան ինչ-որ կերպ վշտացրել է իրեն, ընդ որում, վիրավորանքերը, որոնք հնչում էին նրա հասցեին, հնարավոր չէր չլսել։

 

Փոխարենը Լոպեսն իր էջում պրեմիերայից տեսանյութ է հրապարակել՝ գրելով, որ երազում է պրեմիերային տեսնել իր բոլոր հետեւորդներին։ Իսկ նրանց թիվը հասնում է 100 մլն-ի։

Քաղաքականություն

Պատահարներ