Ջեք Ման հեռացել է Alibaba-ի ղեկավարի պաշտոնից

Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման թողել է չինական ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Bloomberg-ին։

 

Ման հեռանում է չինական խոշորագույն ընկերության գործադիր ղեկավարի պաշտոնից իր 55-ամյակի օրը, 41,8 մլրդ դոլար կարողությամբ։

 

Այս պաշտոնում նրան կփոխարինի ընկերության գլխավոր տնօրեն Դենիել Չժանը։ Նա կզբաղեցնի միանգամից երկու պաշտոն՝ գլխավոր տնօրենի եւ տնօրենների խորհրդի ղեկավարի։

Քաղաքականություն

Պատահարներ