Քիչ առաջ հատնաբրվել է որպես անհայտ կորած որոնվող աղջնակի դին

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները փրկարարների և Գեղամասար խոշորացված համայնքի թվով 10 գուղերի բնակիչներ իրենց գյուղապետերի հետ խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, շարունակել են 15-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ երեխայի դին հայտնաբերվել է Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում։ Այս պահին դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը։ 

 

Ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 8-ին, ժամը 08:30-ից Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի 15-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները վերսկսվել էին: 

Քաղաքականություն

Պատահարներ