ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարադոննան արտասվել է նոր ակումբի գլխավոր մարզչի պաշտոն ստանձնելիս

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող եւ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան սեպտեմբերի 9-ին ներկայացվել է արգենտինական «Խիմնասիա Էսգրիմա Լա Պլատա» թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում, հայտնում է BBC-ն:

 

Ակումբի ստադիոնում երկրպագուները ջերմ ընդունելության են արժանացրել արգենտինական ֆուտբոլի լեգենդին, որը չի կարողացել զսպել արցունքները:

 

58-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

 

Արգենտինայի առաջնության հինգ տուրից հետո «Խիմնասիա Էսգրիմա Լա Պլատան» 1 միավորով վերջին տեղում է՝ 24-րդ։

 

Նշենք, որ այս ակումբը հիմնադրվել է 1887 թվականին։

 

Մարադոնան այս տարվա հունիսին հեռացել էր մեքսիկական «Դորադոսի» գլխավոր մարզիչի պաշտոնից:

Քաղաքականություն