144 օտարերկրացի դատապարտյալ կա Հայաստանում. Քրիստինե Գրիգորյան

Հայաստանում ներկայում պատիժ են կրում 144 օտարերկրացի դատապարտյալներ: Այս մասին խորհրդարանում այսօր տեղեկացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը:

 

Ներկայացնելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագիծը՝ Գրիգորյանը նշեց, որ երկրների մեծամասնությունը ՝ Մեծ Բրիտանիա, Վրաստան, ՌԴ, ԱՄՆ, ունեն մոտավորապես նույն մոտեցումը՝ երկիրը պետք է ունենա հնարավորություն՝ օտարերկրացի դատապարտյալին, ազատազրկման պատիժը կրելուց հետո, արտաքսել:

 

Այս փոփոխության վերջնանպատակն, ըստ փոխնախարարի, ազգային անվտանգության ապահովումն է և կրկնահանցագործության կանխումը:

Գրիգորյանը հայտնեց, որ այս պահին մեր երկրում պահվող օտարերկրացի դատապարտյալների ուղիղ կեսը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, իսկ արտաքսման գործերի մասին թվեր չունեն, սակայն կարող է վիճակագրությունը ստանալ և ներկայացնել:

 

«Երբ կունենանք այս նորմը, կհասկանանք՝ կրկնահանցագործության տեսակետից ինչ արդյունքներ ամրագրեցինք: Սա իսկապես անվտանգության հետ կապված և կրկնահանցագործության կանխման լուրջ գործիք կարող է դառնալ»,- ասաց Գրիգորյանը:

Քաղաքականություն

Պատահարներ