18։30 մեկնարկում է բողոքի ակցիա՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

Այսօր՝ ժամը 18:30, Ազգային ժողովի բակից մեկնարկում է ակցիա՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Մինչ այդ արդեն, ինչպես վկայում են ֆեյսբուքյան օգտատերերի հրապարակած լուսանկարները, ոստիկանությունը լրացուցիչ ուժ է կուտակում հարակից տարածքում:

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը հրապարակել է լուսանկարը՝ կից գրելով. «Փաստորեն իշխանությունն այլևս վախենում է հենց այն զանգվածից, որ իրեն բերել է իշխանության»:

 

Իսկ մեկ այլ քաղաքապետ Հայկ Մարտիրոսյանը հրապարակել է մեկ այլ լուսանկար՝ հավելելով.

 

«Արդեն ցույց-երթից երկու ժամ առաջ ԱԺ բակն ու հարակից տարածքները ոչ բռնի, ժողովրդավարական, թավշյա, լիդիանյան-օֆշորային իշխանությունը լցնում է ոստիկանական ուժերով»:

Քաղաքականություն

Պատահարներ