35 միլիոն է նախատեսվել Անկախության հռչակման 28-րդ տարեդարձին

Կառավարությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գումար կհատկացնի Անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման նպատակով։

 

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2019 թվականի ինն ամսում կհատկացվի 35 միլիոն 950 հազար դրամ։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ի Անկախության տոնակատարություններն այս տարի նշվելու են Գյումրիում։

 

«Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք Անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը: Առաջին նման միջոցառումը տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 21-ին Գյումրիում»,-հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Սեպտեմբերի 21-ին Անկախությանը նվիրված տոնական միջոցառումներ են նախատեսվում նաև Երևանում և մարզերում:

 

Քաղաքականություն

Պատահարներ