ԱՄՆ-ն Եվրոպայի պաշտպանի դերը չի խաղում․ Մերկել

Միացյալ Նահանգներն այլևս ինքնաբերաբար չեն պաշտպանելու Եվրոպան, այժմ ԱՄՆ-ը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի սեփական անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բունդեսթագում տեղի ունեցած 2020 թվականի դաշնային բյուջեի քննարկումների ժամանակ։

 

«Եվրոպան իր արժեքներով կապված է ԱՄՆ-ի հետ: Սակայն արդեն չկա ինքնաբերաբար պաշպանի դերը, երբ նրանք ստանձնել էին Եվրոպայի պաշտպանի դերը»,-հայտարարել է Մերկելը: 

 

«Այստեղ անհրաժեշտ է մեծ ներդրում ունենա Եվրոպան»,-ընդգծել է Մերկելը:

Քաղաքականություն