ԱՄՆ ՊՆ-ն 10 մլն դոլարի օգնություն է տրամադրել Ադրբեջանին. Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր Պենտագոնը 10,082,812 դոլարի օգնություն է տրամադրել Ադրբեջանին, հակաահաբեկչական գործունեության և հետախուզական համակարգեր ձեռք բերելու համար: Հատուկ վերապատրաստում կիրականացվի նաև Ադրբեջանի ԶՈւ սպաների համար: Պենտագոնը ծրագիրն իրականացնում է Կասպից ծովի անվտանգության ծրագրով:
Նույն հաջողությամբ ԱՄՆ-ն զինում է քրդերին` ասելով «բայց Թուրքիայի դեմ չկրակեք»: Թուրքերին հարցրեք»։

Քաղաքականություն