Առաջին ընթերցմամբ ընդունվեց երթևեկության կանոնների խախտումների բալային համակարգ

Ազգային ժողովն այսօրվա քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրման մասին նախագիծը։ Նախագիծն արժանացավ 94 կողմ, 21 դեմ, 1 ձեռնպահ ձայների։ 

 

Դեմ ձայները ԲՀԿ խմբակցության քվեներն էին։ Խմբակցության մի քանի պատգամավորներ երեկվա քննարկման ժամանակ հայտարարում էին, որ ճանապարհների վիճակի, վատ կահավորման և այլ անբարենպաստ պայմանների առկայության դեպքում այս համակարգի ներդրումն անտեղի է։ Իսկ ԼՀԿ խմբակցությունը հայտարարեց, որ առաջին ընթերցմամբ կողմ են քվեարկում, սակայն պայմանով, որ իրենց առաջարկները կքննարկվեն մինչև երկրորդ ընթերցում։
 

Քաղաքականություն

Պատահարներ