Արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել արտաքին պետական պարտքի նվազման վերաբերյալ:

 

Գրառումը ստորև` 

2019թ. օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: Իհարկե, պետական պարտքի նվազումը ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ հստակ խնդիր ենք դրել պետական միջոցները ծախսել արդյունավետ:

Սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ ծախսերի տեմպը, որովհետեւ համակարգը սովոր է աշխատել այլ՝ հայտնի կանոններով:

 

Բայց սա, միանշանակ, ճիշտ ճանապարհ է. թույլ չտալ պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների եւ ատկատների վրա:

Քաղաքականություն

Պատահարներ