«Բարսելոնայի» ֆուտբոլիստը դատապարտվել է ազատազրկման

«Իստանբուլ Բաշաքշեխիր» ակումբի և Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Արդա Թուրանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են կատալոնական «Բարսելոնային», դատապարտվել է երկու տարի ութ ամսվա ազատազրկման: Այս մասին հայտնում է ВВС-ն:

 

Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստը դատապարտվել է անօրինական զենք պահելու, կրակոցների և կանխամտածված հարձակման համար:

 

Անցած տարվա հոկտեմբերին Թուրանը Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում ծեծկռտուք էր հրահրել: 32-ամյա ֆուտբոլիստը ոտնձգություն է կատարել ճանաչված երգիչ Բերքայ Շահինի կնոջ նկատմամբ: 

 

Դրա պատճառով ծեծկռտուք է սկսել երգչի հետ, ինչի հետևանքով Թուրանը կոտրել է հակառակորդի քիթը:


 

Քաղաքականություն

Պատահարներ