Չէի էլ մտածում, որ հիվանդների շարքին կդասվեմ. Քարդաշյանը` իր հիվանդության մասին

Ես զարմանահրաշ բժշկի եմ գտել, բժիշկ Ուոլեսին, որը պարզել է իմ խնդրի պատճառը: Ցավոք սրտի, ստիպված էի դեղամիջոցներ ընդունել ախտանշանների դեմ պայքարելու համար: Այս մասին նշել է Քիմ Քարդաշյանը` Today հեռուստաշոուի շրջանակներում անդրադառնալով իր հիվանդության պատմությանը: 

 

 

«Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, սակայն աուտոիմունային խնդիրներն իսկապես վախեցնող են: Մինչ վերջերս ես չէի էլ մտածում, որ հիվանդների շարքին կդասվեմ: Մտքեր են պտտվում գլխումս, ամենավատի մասին ես մտածում: Այդ ամենի պատճառով իսկապես հայտնվում ես ընկճված վիճակում: Ես դուրս եմ եկել այդ վիճակից, սակայն շատ էի վախեցել»,- ասել է Քիմը։

 Քարդաշյանը հավելել է, որ այս թեմայով ավելի մանրամասն կխոսի իրապատում շոուի նոր մասում:

Քաղաքականություն

Պատահարներ