Երկրաշարժից հետո Աշոցքի դպրոցում դասապրոցեսը կդադարեցվի 2 օրով

Սեպտեմբերի 10-ին երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից հետո Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն արտակարգ խորհրդակցություն էր հրավիրել մարզի ԱԻՆ և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: 

 

Նախնական տվյալների համաձայն` մարզում երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չէին արձանագրվել, չէին արձանագրվել նաև փոքր և միջին ծավալների վնասներ:

 

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն անցկացրել է խորհրդակցություն մարզպետարանի քաղաքաշինության, կրթության, տարածքային վարչությունների պետերի մասնակցությամբ: Մարզպետը ներկայացրել է երկրաշարժի օջախի և ցնցումների վերաբերյալ տեղեկատվություն:

 

Հիմնական ցնցումները եղել են Նալբանդ-Վանաձոր հատվածում, օջախը կրկին համարվում է Սպիտակ քաղաքը, ինչը հուսադրող է այնքանով, որ նոր օջախ չէ և ցնցումները գնում են մարման: Մարզպետը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խմբեր Աշոցք և Ամասիա այցելելու և տեղում ուսումնասիրելու և համոզվելու, որ հատկապես դպրոցները և մանկապարտեզները գտնվում են նորմալ վիճակում և կարող են կազմակերպել անվտանգ աշխատանք:

 

Աշոցքի դպրոցից ստացվել էր ահազանգ դպրոցի որոշ հատվածներում ծեփոնների թափվելու վերաբերյալ: Մինչև հանձնաժողովը կաշխատի և կտա մասնագիտական եզրակացություն, որոշվել է երկու օր դասապրոցեսը դպրոցում դադարեցնել:

Քաղաքականություն

Պատահարներ