Երթևեկության փոփոխություն ՃՈ-ից

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել երթևեկության կազմակերպան փոփոխության վերաբերյալ:

 

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 12-ից Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի Ռուբինյանց և Դրոյի փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Ահարոնյան փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Ռուբինյանց փողոցից դեպի Դրոյի փողոց ուղղությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ