Ջասթին Թրյուդոն ցրել է խորհրդարանը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է խորհրդարանն արձակելու մասին։ Այդ մասին հաղորդում է ТАСС-ը։

Կառավարության ղեկավարը հաստատել է նաև, որ խորհրդարանական ընտրությունները երկրում կանցկացվեն հոկտեմբերի 21-ին:

«Րոպեներ առաջ Կանադայի գլխավոր նահանգապետն ընդունել է խորհրդարանը ցրելու մասին իմ հայտարարությունը: Կանադացիներն ընտրատեղամասեր կգան հոկտեմբերի 21-ին», - ասել է Թրյուդոն` ժողովրդին ուղղված ելույթում, որը հեռարձակվել է դաշնային հեռուստաալիքներով:

Քաղաքականություն

Պատահարներ