Խաչատրյանի սանիկը՝ «Հայինկասացիա»-ի պետ. նոր բացահայտումներ

ԱԱԾ-ն շարունակում է քննել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատարյանի վերաբերյալ գործը, իսկ այդ ընթացքում նրա մտերիմները պաշտոններ են ստանում։ 

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ  «Հայինկասացիա» ՓԲԸ–ի  պետ է նշանակվել Արմեն Գաբրիելյանը, ով ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի սանիկն է։ 

 

Գաբրիելյանը Գագիկ Խաչատրյանի հետ սկզբում աշխատել է հարկայինում, ապա ֆինանսների նախարարությում, իսկ այժմ քավորի ձերբակալությունից հետո, պակաս «յուղոտ» պաշտոնի չէ նշանակվել։ 

 

Արդյոք Գաբրիելյանի նշանակման լուրը  համապատասխանում է իրականությանը, և երբ է եղել, ԿԲ մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը առաջարկեց գրավոր հարցում ուղարկե։ Իսկ «Հայինկասացիա»-ից Արմեն Գաբրիելյանի հետ կապվելու հեռախոսահամար տվեցին, որով սակայն մեզ չհաջողվեց կապվել վերջինիս հետ։ 

 

Հիշեցնենք, որ  Գագիկ Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել, ապա՝ կալանավորվել։

Քաղաքականություն