«Օրն սկսում ենք Սևանի հոգեկան առողջության կենտրոնից». Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 «Օրն սկսում ենք Սևանի հոգեկան առողջության կենտրոնից։ Այն վերջերս է վերանվանվել հոգեկան առողջության կենտրոնի՝ Սևանի հոգեբուժարանից։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մեր քաղաքացիների առողջությունով զբաղվելը մեր առաջնահերթություններից է։

 

Բարեփոխումներն այս ոլորտում ներառում են մեր քաղաքացիների պահման պայմանների բարելավումը, նրանց նկատմամբ բժշկական անձնակազմի կողմից արժանապատիվ վերաբերմունքը, դեղորայքային ապահովումը, ինչպես նաև հասարակական կյանքին վերաինտեգրումը։

Նաև շատ կարևոր եմ համարում ոլորտի ապաինստիտուցիոնալացումը՝ համայնքային առողջության կենտրոնների զարգացմամբ։

Չկա առողջություն, առանց հոգեկան առողջության»։

Քաղաքականություն

Պատահարներ