Օտարերկրացին խանութում 500,000 դրամը վերցրել է ուսումնասիրելու նպատակով ու հեռացել

Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, Նար-Դոսի փողոցում գտնվող ջեռուցման համակարգերի խանութ մտած հաճախորդն իբր ՀՀ դրամին ծանոթանալու և ուսումնասիրելու նպատակով վերցրել է 500.000 դրամ և հեռացել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, խարդախություն կատարելու կասկածանքով, սեպտեմբերի 10-ին, ժամը 12.15-ին, Ֆրունզեի փողոցից բաժին բերման են ենթարկել երկու օտարերկրացու, որոնք տվել են խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Քաղաքականություն

Պատահարներ