Ռուբեն Հայրապետյանի չարաշահումների հետևանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ. Ոստիկանություն

Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

«ԿՀԴՊԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատարը չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, խախտելով Աշխատանքային օրենսգրքի և ԲՈՒՀ-ի կանոնադրության պահանջները, իր մտերիմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգևատրումներ և լրավարձեր, որի հետևանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր», - հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Քաղաքականություն

Պատահարներ